211652_close_icon
views-count78721 դիտում article-date 20:08 07-02-2017

Խմած վիճակում, կարմիր լույսի տակով ողբերգական ավտովթարի հեղինակը ցանկանում էր՝ դատն անցներ արագացված, սակայն դատարանը մերժեց նրա միջնորդությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 7-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Աբովյան քաղաք) տեղի ունեցավ ամբաստանյալ Սերյոժա Սուրենի Աղոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի սկզբում քննարկվեց արագացված դատական նիստեր անցկացնելու միջնորդությունը: Դատավորը լսեց կողմերի կարծիքները կապվաց արագացված նիստերի հետ և որոշում կայացրեց մերժել միջնորդությունը, ինչից հետո որոշվեց գործի քննության հերթականությունը: Այնուհետև դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը, որը ամբաստանյալը ընդունեց և ասաց, որ զղջում է կատարվածի համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի փետրվարի 22-ին, ժամը 16:40-ին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/31/1057536/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 31-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Աբովյան քաղաք) տեղի ունեցավ ամբաստանյալ Սերյոժա Սուրենի Աղոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մինչ կսկսվեր դատական նիստը և դահլիճ կմտներ դատավոր Վաղինակ Մկրտչյանը, ամբաստանյալի հայրը՝ ԵԿՄ Աբովյանի կառուցյի նախագահն ու նրա՝ Աբովյանում հայտնի գուշակ Սիլվա անունով կինը, սպառնալիքներ տալով՝ խոչընդոտում էին, որպեսզի դատարանի դահլիճում կատարվեր լրագրողի աշխատանք: Տվյալ դեպքում՝ ամուսիններով ոչ միայն սպառնալիքներ էին տեղում այլ նաև հայտարարում էին, որ «կգյուլլեն, կկախեն, կոչնչացնեն» ֆոտոլրագրողին: Իսկ գուշակ Սիլվան մի քանի անգամ փորձեցլ էր հարձակում գործել, սակայն դատական կարգադրիչները կանխել էին հայտնի «Խաթաբալա» ֆիլմում հայտնված «լաչառ կնանոց» նմանվող գուշակին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր