Բալոտելին զայրացրել է երկրպագուներին. ծաղրանկար
Ծաղրանկարիչ Օմար Մամոնիի հերթական աշխատանքը նվիրված է «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիի սկանդալային հայտարարությանը:
Բալոտելին Թվիթերի իր էջում գովեստի խոսքեր է հղել «Լիվերպուլից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Ռահիմ Ստերլիգի հասցեին, ինչը հարուցել է լիվերպուլյան ակումբի երկրպագուների զայրույթը: Երկրպագուների մեծ մասը պահանջում է, որ Բալոտելիին ուղարկեն Ստերլիգի ետևից: