54796 դիտում
22:36 06-02-2017
«Օրենքով գող» Էդիկ Թբիլիսկին անհետացել է ՌԴ Չելյաբինսկի կալանավայրից. հարազատները ահազանգում են
«Օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի (առավել հայտնի՝ Էդիկ Թբիլիսկի կամ Օսետրինա) հարազատները չեն գտել նրան ՌԴ Չելյաբինսկի կալանավայրում և հայտարարում են, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, հաղորդում է [url=http://www.mzk1.ru/2017/02/edik-tbilisskij-ischez-ili-etapirovan/]mzk1.ru[/url]-ն:
Փաստաբան Մուշեղ Հայրապետյանի խոսքով՝ վերջին անգամ Ասատրյանին տեսել են հունվարի 31–ին, իսկ փետրվարի 1–ի գիշերը անհայտ անձինք դուրս են բերել նրան կալանավայրից և տարել անհայտ ուղղությամբ։
-Կալանավայրում հրաժարվել են որևէ տեղեկությոն հայտնել մեզ Էդուարդի մասին, չնայած այն հանգամանքին, որ նրանք պարտավոր են անել դա օրենքի շրջանակներում,- նշել է փաստաբան Մ. Հայրապետյանը:
Հնարավոր է, խոսքը «օրենքով գող»–ին նոր կալանավայր տեղափոխելու մասին է։ Փաստաբանը մտադիր է պարզել Ասատրյանի գտնվելու վայրը և այդ նպատակով դիմելու է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանին։
Նշենք, որ Էդիկ Թբիլիսկին կամ Օսետրինան թմրանյութեր պահելու մեղադրանքով 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2016 թվականի մայիսին իր որդու՝ Սերյոժա-Բենթլիի դեմ հարուցված գործի շրջանակներում։
Նմանատիպ նյութեր
176701 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
Այս բաժնից
2416 դիտում
23:56 03-02-2025
«Արբատի» հիմնադրի մահվան մեջ կասկածվում են ուկրաինացի դիվերսանտները
1234 դիտում
23:31 03-02-2025
Եվրահանձնաժողովը կզբաղվի Հայաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային և Բելառուսին աջակցության ընդլայնմամբ
1375 դիտում
22:44 03-02-2025
Կովկասում սահմանների փոփոխությունն անընդունելի է. Փեզեշքիանը՝ Հաջիևին