Ադրբեջանական զինուժի կրակոցից այսօր զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Ադրբեջանական զինուժի կրակոցից այսօր զոհված զինծառայող Գոռ Գարեգինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Գոռ Համազասպի Գարեգինյանը: