211652_close_icon
views-count32738 դիտում article-date 16:48 17-06-2017

Առավոտյան հակառակորդի կրակոցից զոհված 20-ամյա Նարեկ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հունիսի 17-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/17/1070168/]հայտնել [/url]էինք, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել էր հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը։ Իսկ նախօրեին [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/16/1070130/]հայտնել [/url]էինք, որ հունիսի 16-ին Արցախի Հանրապետության Մարտունու պաշտպանական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցների հետևանքով 3 զինվոր զոհվել էր, իսկ 2-ը հրազենային վնասվածքներ էին ստացել: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զոհված զինծառայողներն են 20-ամյա Արայիկ Ռուդիկի Մատինյանը, ով Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ էր, բանակ էր զորակոչվել Թումանյանի զինկոմիսարիատի կողմից, 20-ամյա Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը, ով Սևան քաղաքի բնակիչ էր և բանակ էր զորակոչվել Սևանի զինկոմիսարիատից և 20 օրից պետք է զորացրվեր, 20-ամյա Վարդան Ծովակի Սարգսյանը, ով Արագածոտնի մարզի բնակիչ էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ Մյասնիկ Մարտինի Հովհաննիսյանը և Երևան քաղաքի Նորագյուղի բնակիչ Վարդան Արմենի Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր