211652_close_icon
views-count22402 դիտում article-date 13:26 06-02-2017

Լոռու մարզում Վրաստանի քաղաքացին թելով բարձված SCANIA մակնիշի բեռնատարով կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 47-ամյա Խվիչա Ռուսիանը իր վարած SCANIA մակնիշի կցորդով ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը թեթև մարմնական վնասվածք է ստացել՝ «աջ ականջախեցու քերծվածք-սալջարդ վնասվածք», սակայն դեպքի վայր ժամանած բժիշկներին ասել է, որ հրաժարվում է բժշկական միջամտությունից։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ս. Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ բեռնատարը բարձված է եղել թելով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր