77642 դիտում
10:24 31-03-2018
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Վրաստանի 67-ամյա քաղաքացին Scania բեռնատարով կողաշրջվել է. նրան հիվանդանոց է տեղափոխել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 67-ամյա Թամազի Պոյկիձեն իր վարած Scania մակնիշի KZX 801 համարանիշի ավտոմեքենայով Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի Թալինի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Թ. Պոյկիձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն։
Իր ծառայողական ավտոմեքենայով վիրավորին հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Էդգար Ավդալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16831 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ