211652_close_icon
views-count49969 դիտում article-date 11:01 06-02-2017

«Սասնա ճրագ» ՍՊԸ-ի տնօրենի «շումախերական» վթարը՝ Երևանում. նա Peugeot-ով հայտնվել է ձորում. ավտոմեքենայում հայտնաբերվել է ատրճանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Երևան քաղաքի Հանրապետության փողոցի բնակիչ, 32-ամյա Գոռ Մկրտչյանը Սարալանջի նորակառույց ճանապարհի վրա իր վարած Peugeot մակնիշի 97 CC 999 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Մկրտչյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանալ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Մկրտչյանն աշխատում է «Սասնա ճրագ» ՍՊԸ-ի տնօրեն, Իսկ ավտոմեքենայում էլ հայտնաբերվել է ատրճանակ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր