Դուգլաս Կոստան «Բավարիայում» այլևս դժբախտ է իրեն զգում
«Բավարիայի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստան հայտարարել է, որ այլ ակումբներից էլ է առաջարկներ ստացել:
«Այո, մենք լուրջ առաջարկներ ենք ստացել Չինաստանից եև Եվրոպայի որոշ ակումբներից: Երբ մրցաշրջանն ավարտվի, կնստենք ու ամեն ինչ լուրջ կքննարկենք:
ԱՊԼ-ը աշխարհի խոշորագույն լիգաներից մեկն է, դա ֆանտաստիկա է: Ինչպես և Իսպանիան. Պրիմերայում նույնպես հզոր ակումբներ են և մեծագույն խաղացողներ:
Մյունխենում մինչ այժմ ինձ բացարձակ երջանիկ չեմ զգում», ասել է Կոստան` ընդգծելով, որ գերմանական լեզվի հետ կապված խնդիրներ ունի: