Համացանցում նոր BMW M760Li-ի մասին որոշ տեղեկություններ են հրապարակվել
Համացանցում տեղեկություններ են հրապարակվել նոր BMW M760Li-ի մասին, որը կթողարկվի արդեն այս տարվա վերջին:
Ըստ Nation-news-ի տեղեկությունների՝ նոր սեդանը 5,2 մ երկարություն կունենա, իսկ քաշը 2 տոննա կկազմի:
Հայտնի է նաև, որ 100 կմ/ժ արագության ավտոմեքենան հասնում է ընդամենը 3,7 վայրկյանում, իսկ 6 լ աշխատաքնային ծավալով V12 շարժիչը 543 ձիաուժ է ապահովում:
Մեքենայի արժեքի մասին դեռ տեղեկություններ չկան: