Համացանցում հրապարակվել են նոր BMW 5-ի լուսանկարները
                        Համացանցում հրապարակվել են նոր BMW 5-րդ դասի նորացված  G30 տարբերակի լուսանկարները: Առաջին անգամ օրիգինալը հրապարակվել է  2017թ.-ին, գրում է RBC-ն
Աղբյուրի տեղեկություններով՝  փոփոխության կենթարկվեն հետևի լուսարձակները: Կան նաև տեղեկություններ, որ հնարավոր է՝ թողարկվի հիբրիդ տարբերակը, որը կունենա 375 ձիաուժ հզորություն:
Պաշտոնապես նոր մոդելի պրեմիերան նախատեսվում է  2020թ.-ին:
Այս պահին 8 աստիճան փոխանցման տուփով օրիգինալ մոդելն առանց փոփոխությունների վաճառվում է Ռուսաստանի Դաշնությունում 3 մլն ՌԴ ռուբլի արժողությամբ:
Նշվում է, որ  100 կմ ճանապարհ անցնելու համար մեքենան կծախսի 2 լ վառելիք:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

