Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում փետրվարի 4-ին
1659 թ. – մահացել է Աբել Թասմանը, հոլանդացի նշանավոր ծովագնաց, Ավստրալիայի և Օվկիանիայի հետազոտող (ծն. 1603 թ.)։
1674 թ. – մահացել է Ոսկան Երևանցին, հայ նշանավոր մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան (ծն. 1614 թ.)։
1861 թ. – ստեղծվեց Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը։
1878 թ. – ծնվել է Զապել Եսայանը, արևմտահայ կին գրող, թարգմանիչ, հրապարակագիր (մահ. 1943 թ.)։
1948 թ. – Շրի Լանկան հայտարարեց իրեն անկախ Միացյալ Թագավորությունից։
1976 թ. – Գվատեմալայում ուժեղ երկրաշարժ տեղի ունեցավ, ինչի հետևանքով մահացավ մոտ 23 000 մարդ։
1992 թ. – Ուգո Չավեսը Վենեսուելայում ռազմական հեղաշրջման փորձ կատարեց։
2004 թ. – բացվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցը։