211652_close_icon
views-count2884 դիտում article-date 22:28 06-02-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում փետրվարի 6-ին

1537 թ. – ծնվել է Տոյոտոմի Հիդեյոսին, ճապոնական նշանավոր իշխանապետ և կայսերական վարչապետ, ով ավարտեց Ճապոնիայի վերամիացումը (մահ. 1598 թ.): 1643 թ. – հոլանդացի ծովագնաց Աբել Տասմանը հայտնաբերեց Ֆիջիի կղզեախումբը: 1788 թ. – Մասաչուսեթսը դարձավ ԱՄՆ-ի 6-րդ նահանգը: 1813 թ. – Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում առաջին անգամ կատարվեց Ջոակինո Ռոսսինիի նշանավոր «Տանկրեդ» օպերան: 1819 թ. – հիմնվեց Սինգապուրի Հանրապետությունը: 1911 թ. – ծնվել է Ռոնալդ Ռեյգանը, ԱՄՆ-ի 40-րդ նախագահը (մահ. 2004 թ.): 1958 թ. – Գերմանիայում վթարի ենթարկվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներին տեղափոխող ինքնաթիռը, որի հետևանքով մահացավ 23 մարդ: 1933 թ. – Ռուսաստանի Դաշնություն Յակուտիա հանրապետությունում գրանցվեց աշխարհում պաշտոնապես ամենացածր ջերմաստիճանը՝ −67,7 °C: 1995 թ. – մահացել է Ռաֆայել Իշխանյանը, հայ նշանավոր լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ծն. 1922 թ.): 1998 թ. – մահացել է Ղազար Այվազյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (ծն. 1913 թ.: 1945թ.-ծնվել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ Մառլին:

Նմանատիպ նյութեր