3186 դիտում
22:01 07-02-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում փետրվարի 7-ին
1478 թ. – ծնվել է Թոմաս Մորը, անգլիացի նշանավոր մտածող, գրող, քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ, հայտնի է իր «Ուտոպիա» երկով (մահ. 1535 թ.):
1807 թ. – տեղի ունեցավ Պրեյսիշ-Էյլաուի ճակատամարտը, ռուս-ֆրանսիական-պրուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկը։
1832 թ. – ռուս մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում ներկայացրեց Էվկլիդեսյանից տարբերվող իր նոր երկրաչափությունը:
1876 թ. – ծնվել է Իսահակ Ալիխանյանը, թատրոնի հայ դերասան, ՀԽՍՀ և ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (մահ. 1946 թ.)
1929 թ. – ծնվել է Ալեխանդրո Խոդորովսկին, չիլիացի սյուրռեալիստ ռեժիսոր, թատերագիր, կինոարտադրող, երգահան, դերասան, դիմախաղացող, կոմիքս գրքերի հեղինակ, պատմիչ և հոգեբույժ:
1954 թ. – ծնվել է Դիթեր Բոլենը, գերմանացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք, «Modern Talking» փոփ դուետի անդամ (Թոմաս Անդերսի հետ):
1981 թ. – ԽՍՀՄ ռազմածովային ուժերի «Տու-104» ինքնաթիռը վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով մահացավ 52 բարձրաստիճան սպա, որոնց թվում 16 ադմիրալ և գեներալ:
1984 թ. – ամերիկացի տիեզերագնաց Բրյուս Մակկենդելսը առաջին անգամ առանց ապահովագրող ճոպանի հատուկ հանդերձանքով դուրս եկավ բաց տիեզերք:
Նմանատիպ նյութեր
2884 դիտում
22:28 06-02-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում փետրվարի 6-ին
2651 դիտում
21:18 09-02-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում փետրվարի 9-ին
2457 դիտում
18:59 10-02-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում փետրվարի 10-ին
Այս բաժնից
2542 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2812 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել