Ստամբուլում զինված անձինք կրակ են բացել ոստիկանների վրա
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցներն ու պարբերականները, կրակոցներն են հնչել Ստամբուլում։
Դեպքը տեղի է ունեցել Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի մոտակայքում, որի ժամանակ միկրոավտոբուսում գտնվող զիված անձինք կրակ են բացել ոստիկանական ծառայողների վրա։
Կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ չկան։ Ոստիկանությունն ու համապատասխան մարմինները պարզում են հանցագործների ինքնությունը։