1075 դիտում
16:22 06-02-2024
Զինված անձինք կրակ են բացել Ստամբուլում դատարանի շենքի մոտ. կան զոհեր և վիրավորներ
Ստամբուլի Չաղլայան թաղամասում Արդարադատության պալատի մոտ Երևանի ժամանակով 12:46-ին երկու հոգի կրակ են բացել դատարանի մուտքի մոտ: Ներկա պահին շենքը շրջափակված է ոստիկաններով, մուտքերն ու ելքերը փակ են, ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ, գրում է ՏԱՍՍ-ը։
Այնտեղ մեծ թվով իրավապահներ են տեղակայվել։ Հաղորդվում է, որ կրակոցներից հետո շենքի մոտ գտնվող մարդկանց շրջանում խուճապ է սկսվել։ Շատերը սկսել են փախչել, ոմանք պառկել են գետնին։
Միջադեպի վայր է ժամանել Ստամբուլի գլխավոր դատախազը։ Իշխանությունները կատարվածի վերաբերյալ հետաքննություն են սկսել։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան հայտարարել է, որ Ստամբուլի Չաղլայան թաղամասում Արդարադատության պալատի մոտ տեղի ունեցած կրակոցները ահաբեկչություն են։
«Այսօր փորձ է արվել ահաբեկչություն իրականացնել Ստամբուլի Չաղլայանի դատարանի շենքի մոտ գտնվող անցակետում: Պարզվել է, որ հարձակվողները՝ Է.Ե.-ն և Պ.Բ.-ն, սպանվել են: Նրանք «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն» ահաբեկչական կազմակերպության (արգելված է Թուրքիայում) անդամներ են։ Վեց մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան, վիրավորվել է»,- գրել է նա X-ում։

Նմանատիպ նյութեր
7857 դիտում
21:05 04-02-2017
Ստամբուլում զինված անձինք կրակ են բացել ոստիկանների վրա
2709 դիտում
12:44 19-11-2016
Հալեպում ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա. կան զոհեր ու վիրավորներ
6336 դիտում
11:58 08-05-2017
ԱՄՆ-ում կրակ են բացել սգո արարողության մասնակիցների վրա. կան զոհեր ու վիրավորներ
Այս բաժնից
886 դիտում
19:55 30-01-2025
Թուրքիայի օդային տարածքով 14 վայրկյանը մեկ ինքնաթիռ է անցնում
3696 դիտում
16:12 30-01-2025
Ամիօ բանկի ավանդները՝ էլ ավելի շահավետ
3151 դիտում
11:48 30-01-2025
ԱՄՆ-ում գետն ընկած ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Մաքսիմ Նաումովը. ՏԱՍՍ