Ստամբուլում շարունակվում են զինված հարձակումները ոստիկանների վրա
Ստամբուլում երեկ երեկոյան տեղի ժամանակով ժամը 21:40-ին զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանության բաժանմունքներից մեկի վրա:
Dogan Haber-ը հայտնում է, որ հարձակման արդյունքում տուժողներ չեն, սակայն ամբողջովին վնասվել է ոստիկանական ավտոմեքենաներից մեկը:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան 2 կանայք նռնակ էին նետել կրկին Ստամբուլի Բայրամփաշա թաղամասում գտնվող ոստիկանության բաժանմունքի վրա, ինչից հետո փոխհրաձգություն էր սկսվել և կանանցից մեկը վիրավորվել էր: Վերջիններս փախուստի էին դիմել, սակայն ավելի ուշ երկուսն էլ սպանվել էին: