211652_close_icon
views-count39765 դիտում article-date 23:11 03-02-2017

Խոշոր ու շղթայական ավտովթար Տավուշի մարզում. բախվել են խոշոր բեռնատարն ու Mercedes-ը, Opel-ն ու Daewoo-ն. պատճառը եղել է ձորում հայտնված УАЗ-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան –Բագրատաշեն ավտոճանապարհի Կողբ գյուղի սկզբնամասում, բախվել են Mercedes մակնիշի 31 AUN 72 համարանիշի խոշոր բեռնատարն ու Mercedes մակնիշի 58 MQ 555 համարանիշի ավտոմեքենաները և նույն վայրում բախվել են նաև Daewoo մակնիշի 15 LU 211 համարանիշի և Opel մակնիշի 35 DP 161 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի համանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վ. Ազատյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ տեսուչ Մխիթար Գիշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտովթարների հիմնական պատճառը եղել է վարորդների հետաքրքրասիրությունը, քանի որ նույն վայրում 1 ժամ առաջ տեղի էր ունեցել մեկ այլ ավտովթար և [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/03/1057835/]УАЗ-ը հայտնվել էր ձորում[/url]: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտում պարզում են վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր