211652_close_icon
views-count2391 դիտում article-date 23:25 03-02-2017

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել մեծ թվով ավտոմեքենաներ

Փետրվարի 3-ին, ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի «Թափեր» կոչվող սարերում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Kia Sorento» մակնիշի 99 TA 707 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 3-ին, ժամը 13.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mitsubishi Pajero io մակնիշի 26 OS 695 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 3-ին, ժամը 12.32-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Արևաշող գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերվել «Toyota Prado» մակնիշի 14 FF 444 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 3-ին, ժամը 09.02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի ճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա: *** Փետրվարի 3-ին, ժամը 03.33-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3-Միրաք ավտոճանապարհին՝ «Ճլի գյոլ» կոչվող տարածքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Zafira» մակնիշի SAS 777 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր): ***

Նմանատիպ նյութեր