Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել մեծ թվով ավտոմեքենաներ
Դեկտեմբերի 26-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Շահումյան 2-րդ գերեզմանատանը» ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերե «Opel Astra G» մակնիշի 30 QU 934 պ/հ (վարորդ՝ Հ. Ա.), «Opel Astra G» մակնիշի 34 UR 219 պ/հ (վարորդ՝ Կ. Ս.), «Opel Zafira» մակնիշի 71 RO 001 պ/հ (վարորդ՝ Գ. Մ.) և «BMW 318 E» մակնիշի 34 UD 373 պ/հ (վարորդ՝ Մ. Զ. ) ավտոմեքենաները:
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 02.47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բարձրացել ճամփեզրի արգելապատնեշին. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի 32 OS 930 պ/հ ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն թաղամասից Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհին ԳԱԶել մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ԳԱԶել մակնիշի 35 AX 600 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***