211652_close_icon
views-count7423 դիտում article-date 22:26 02-02-2017

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել մեծ թվով ավտոմեքենաներ

Փետրվարի 2-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին ձնակույտի մեջ արգելափակվել է ավտոմեքենա. անրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 20-րդ կմ-ին հարակից լճափնյա հատվածից արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ -2121 մակնիշի 95 TR 999 պ/հ ավտոմեքենան: *** Փետրվարի 2-ին, ժամը 06.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների մոտակայքում («Դաբաղի ինստիտուտ»-ի մոտակայք) ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա: *** Փետրվարի 2-ին, ժամը 11.27-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan X-TRAIL» մակնիշի 34 NF 595 պ/հ ավտոմեքենան, իսկ 6 ուղևորներին՝ տեղափոխել Աշոցք գյուղ: *** Փետրվարի 2-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ Ջրաբեր-Հրազդան ավտոճանապարհին ավտոմեքենաններ են արգելափակվել ձյան շերտում (ավտոմեքենայում կա 1 կին և 2 անչափահաս երեխա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mitsubishi Pajero iO մակնիշի 33 SL 803 պ/հ ավտոմեքենան (3 ուղևոր) և «ԳԱԶել» մակնիշի 29 LU 381 պ/հ ավտոմեքենան: *** Փետրվարի 2-ին, ժամը 09.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում (ավտոմեքենայում կա 1 կին և 1 անչափահաս երեխա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել BMW X5 մակնիշի 41 RR 400 պ/հ ավտոմեքենան (2 ուղևոր): *** Փետրվարի 2-ին, ժամը 08.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Շրջանցիկ թունել թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mercedes» մակնիշի 34 RV 970 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Փետրվարի 2-ին, ժամը 07.04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ զորամասի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ՎԱԶ-21010 մակնիշի 34 FL 276 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: ***

Նմանատիպ նյութեր