Օգնության են հասել փրկարարները
Փետրվարի 1-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքն ամբողջությամբ փլուզվել է, տուժաժներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ առատ ձյան հետևանքով փլուզվել է տան տանիքը` մոտ 60 քմ:
Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
***
Փետրվարի 1-ին, ժամը 12.33-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի բակում գտնվող գոմի տանիքը տեղացած առատ ձյան պատճառով փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղեկությունը փոխանցվել է քաղաքապետին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներին:
Պարզվել է, որ փլուզվել է Գ. Ս.-ին պատկանող անասնագոմի տանիքը (մոտ 48 քմ) և անկել է 2 կով։