211652_close_icon
views-count5668 դիտում article-date 23:15 01-02-2017

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել մեծ թվով ավտոմեքենաներ

Փետրվարի 1-ին, ժամը 18.14-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan March» մակնիշի 34 ZS 121 (վարորդ՝ Ժ. Հ.) պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 1-ին, ժամը 17.18-ին տեղեկություն է ստացվել, որ Լեռնապար-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Լեռնապար-Գեղարոտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 մարդատար ավտոմեքենա (3 ուղևոր): *** Փետրվարի 1-ին, ժամը 17.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան-2 գերեզմանատանը ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Opel Astra G» մակնիշի 34 PF 020 պետհամարանիշով (վարորդ` Զ. Բ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Փետրվարի 1-ին, ժամը 16.37-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին՝ «Hummer» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 48-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Hummer» մակնիշի 40 QQ 040 պետհամարանիշով (վարորդ` Հ. Մ.) ավտոմեքենան։ *** Փետրվարի 1-ին, ժամը 15.19-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի Արամ Խաչատրյան փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Daewoo Damas» մակնիշի 392 UU 63 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Վ.): *** Փետրվարի 1-ին, ժամը 13.47-ին տեղեկություն է ստացվել, որ Թթուջուր-Չքնաղ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մեկ բեռնատար և 4 մարդատար ավտոմեքենա (21 ուղևոր): *** Փետրվարի 1-ին, ժամը 13.17-ին տեղեկություն է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ճամփեզրին կուտակած ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi Pajero» մակնիշի 50 LU 050 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե.) դուրս են բերել արգելափակումից: *** Փետրվարի 1-ին, ժամը 13.16-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 3-րդ կմ-ին «Mercedes E180» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes E180» մակնիշի 96 NR 600 պետհամարանիշով (վարորդ՝ Ն. Հ.) ավտոմեքենան: ***

Նմանատիպ նյութեր