11640 դիտում
10:37 01-02-2017
Մի հատ զանգեք Լևոն Տեր-Պետրոսյանին ու հարցրեք՝ դուք ճի՞շտ եք արել. Սասուն Միքայելյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտ» օրաթերթը զրուցել է «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասունի Միքայելյանի հետ:
«Մենք գնում ենք իշխանափոխության, բայց այդ հնարավորությունը մեզ պետք է տա ժողովուրդը։ Եթե ժողովուրդը 2008-ին խաբվել ու մնացել է փողոցում, մենք ասում ենք ժողովո՛ւրդ, մենք նման քայլի չենք գնա։ Եթե ստանանք ձեր վստահության քվեն, մենք կտանենք իշխանափոխության»,- ասել է նա:
Հարցին՝ ասում եք՝ ժողովուրդը փողոցում չի մնա, ի՞նչ պիտի անեք: Ասենք, ընտրություններից հետո ժողովուրդը հավաքվեց հրապարակում, պահանջեց իր քվեն, ի՞նչ եք անելու. նա պատասխանել է.
«Եթե ժողովուրդը տա մեզ իր վստահության քվեն, մենք դառնում ենք իշխանություն։ Եթե ժողովուրդը ձայն է տալիս, բնական է, պիտի փողոցում էլ հավաքվենք, ամեն ինչ էլ անենք, որ ժողովուրդի ձայնը ապարդյուն չանցնի»։
Սասուն Միքայելյանը հավելել է, որ ՀՀԿ-ն պետք է հեռանա, մինչև չհեռանա՝ այս երկրում ոչ մի բան չի փոխվելու։
Հիշեցմանը, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ դաշինքի անդամ էր Սասուն Միքայելյանը, և ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքներին կոչ էր անում, ասում էր՝ ընտրակաշառքը վերցրեք, բայց ձայնը տվեք ՀԱԿ-ին, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Դե, խնդրում եմ, մի հատ զանգեք Լևոն Տեր-Պետրոսյանին ու ասեք՝ դուք ճի՞շտ եք արել, որ նման կոչ եք արել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1210 դիտում
17:04 23-04-2024
Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
3397 դիտում
13:56 13-11-2020
Երեկ ուշ երեկոյան Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արկադի Ղուկասյանը. նա կոնկրետ առաջարկներ է արել
Այս բաժնից
850 դիտում
07:21 09-11-2024
Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ԱԺ կգնան. հաջորդ շաբաթը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
1147 դիտում
09:00 08-11-2024
ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ընտրություններում. փոփոխություններ ԸՕ-ում. «Ժողովուրդ»