3344 դիտում
09:48 01-02-2017
Կառավարության կազմում փոփոխություններ են իրականացվելու մինչև խորհրդարանական ընտրությունները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կառավարության կազմում կրկին փոփոխություններ են իրականացվելու։ Բանն այն է, որ անցած տարվա սեպտեմբերին, երբ ՀՀ կառավարության կազմը ձևավորելիս վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներ էր նշանակում, պաշտոնյաների ընտրությունը երկու ձև մեկնաբանվեց, կամ նշանակվողներն իր թիմակիցներն էին, կամ մարդիկ, որոնցից լավն այդ պահին վարչապետը չէր հասցրել գտնել։
Եվ ահա մամուլում արդեն մի քանի անգամ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ վարչապետի «տեմպին» կառավարության ոչ բոլոր անդամներն են դիմանում։ Դա երբեմն տեսանելի է դառնում նույնիսկ կառավարության նիստերի ժամանակ։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ ՀՀ վարչապետը որոշակի փոփոխություններ է նախատեսում գերատեսչությունների ղեկավարների շրջանում։ Ընդ որում, խոսվում է այն մասին, որ չի խնայելու նաև իր բերածներից ոմանց։ Ու հիմա չի բացառվում՝ այդ փոփոխություններն իրականացվեն նույնիսկ մինչև խորհրդարանական ընտրությունները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1454 դիտում
17:05 24-11-2018
Կլինեն ընտրությունները՝ կտեսնենք. Փաշինյանը՝ կառավարության կազմում հնարավոր փոփոխությունների մասին
4486 դիտում
09:39 09-12-2014
Փոփոխություններ՝ ՀՀ կառավարության կազմում. ՀԺ
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով