211652_close_icon
views-count32333 դիտում article-date 20:22 31-01-2017

Փետրվար ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5...-8C, որը 10C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է: Փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է: Մինչև 800 մետր բարձրության վրա (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը դրական է` մոտ 20C, 800-1000 մետր բարձրության վրա (Արարատյան դաշտ, Վայոց ձոր ցածրադիր մասեր)` -1…-2C, 1000-1500մ բարձրության վրա (Լոռի, Արագածոտնի և Սյունիքի նախալեռնային շրջաններ)` -20C, 1500-2000 մետրի վրա (Շիրակ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններ, Գեղարքունիք)` -4…-60C: Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` դիտվել է Պաղակնում` -41C (1947թ), և Աշոցքում` -40C (1946թ.): Երևանում փետրվարի միջին ջերմաստիճանը –0.9C է, իսկ բացարձակ նվազագույնը` -26C դիտվել է 1928թ-ին, -27C 1972թ: Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986 թվականներին: Մասնավորապես 1976թ.-ին հանրապետության տարբեր շրջաններում այն 6-8-ով ցածր էր հունվարի միջին ջերմաստիճանից: Գյումրիում և Պաղակնում օդի միջին ջերմաստիճանը եղել է -16… -18C, այսինքն նորմայից ցածր ` 10-12C): Երևանում 1885-2010թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -80C: Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել: Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է +5…+6C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +20C (1955թ.), Կապանում` +26C (1955թ.): Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41մմ, որը տարեկան նորմայի 7%-ն է: Սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ: Տավուշի և Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29մմ, Արմավիրի և Արարատի մարզերում 21մմ, 1200-2000մ բարձրությունների վրա 32-37մմ, 2000-2500մ բարձրությունների վրա` 40-50մմ, ավելի բարձր` մինչև 80մմ: Երևանում տեղումների քանակը միջինը կազմում է 30մմ: Տեղումների քանակը զգալիորեն տարբեր է և ըստ տարիների` 1975,1985 թթ. փետրվարին հանրապետության տարբեր շրջաններում տեղացել է ամսական նորմայի կրկնապատիկ, առանձին շրջաններում եռապատիկ քանակը (Հրազդան, Սիսիան, Արմավիր, Գավառ): Փետրվարը տեղումներով առատ է եղել 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997,2006 թվականներին: Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20%-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում: Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20-40 սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150 սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է: Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8 օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974թ. և 1993թ. համապատասխանաբար 22 և 25 օր): Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունն առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30 մ/վրկ, իսկ լեռնանցքներում և բարձր լեռնային գոտում` մինչև 35 մ/վրկ, պոռթկումները` 40 մ/վրկ: Լեռներում և լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12 օր: [b]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-4C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -20...-25C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև +3...+5C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14...-16C, առավելագույնը` +9...+11C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 18...34 մմ): [b] Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -7...-11C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -25...-30 C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 0...+3C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -20...-25 C, առավելագույնը` +2...+5 C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 19...57 մմ): [b] Լոռու մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -3...-6 C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -21..-26C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +5...+8C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -17...-22 C, առավելագույնը` +8...+10 C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 25...33 մմ ): [b] Տավուշի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-2 C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -12...-16 C, երրորդ տասնօրյակում ցերեկը` օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +5...+10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -10...-14C, առավելագույնը` +12...+14C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 27...3մմ): [b]Վայոց Ձորի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -2...-3C, լեռնային շրջաններում` -6...-9C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -20...-25 C, լեռնային շրջաններում` -25...-30 C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում մինչև` +3...+5C, լեռնային շրջաններում` 0...+3C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -13...-14C, լեռնային շրջաններում` -18...-19C, առավելագույնը` հովտային շրջաններում +10...+11C, լեռնային շրջաններում` +4...+5C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավել (նորման` հովտային շրջաններում 30...32 մմ, լեռնային շրջաններում 70...73 մմ ): [b] Սյունիքի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -1...+1 C, լեռնային շրջաններում` -5...-7C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը հովտային շրջաններում մինչև` -10...-15 C, լեռնային շրջաններում` -20...-25 C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում մինչև` +7...+12C, լեռնային շրջաններում` +4...+9 C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -7...-12C, լեռնային շրջաններում` -14...-20C, առավելագույնը` հովտային շրջաններում +16...+18C, լեռնային շրջաններում` +8...+13C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` հովտային շրջաններում 16...32 մմ, լեռնային շրջաններում 23...54 մմ ): [b]Երևան քաղաք[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-3 C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` բարձրադիր վայրերում -16...-18C, ցածրադիր վայրերում -23...-25C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +3...+ 5C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14...-16C, առավելագույնը` +9...+11 C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 21...34 մմ): [b]ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր