211652_close_icon
views-count3530 դիտում article-date 18:58 30-01-2017

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Հունվարի 30-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի բենզալցակայանի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 28-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել Ford Explorer մակնիշի 35 QZ 997 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 30-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Ռադիո» ՓԲԸ-ի մոտակայքում ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս «Գավառի» ՃՇՇ-ի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Նորատուս գյուղից դեպի «Ռադիո» ՓԲԸ տանող ավտոճանապարհի 8-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Գավառի» ՃՇՇ-ի «Գրեյդեր» տեսակի ավտոմեքենան: *** Հունվարի 30-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Բուդակոյին» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Հ-39 ավտոճանապարհի 1-ին կմ-ին արգելափակումից դուրս են բերել Hyundai Passport մակնիշի 24 SO 669 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 30-ին, ժամը 12.12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Ցունամի» կոչվող լողափի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Դրախտ» հանգտյան գոտուն հարակից ափամերձ տարածքում արգելափակումից դուրս են բերել «Opel Frontera» մակնիշի 34 PC 668 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 30-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մոզ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Մոզ թաղամասի Շինարարների փողոցի թիվ 19 տան մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «Opel vectra» մակնիշի 29 UL8 45 պետհամարանիշով ավտոմեքենան: ***

Նմանատիպ նյութեր