211652_close_icon

Արաբկիրի թաղապետարանի ու «Սանիթեք»-ի ներկայացուցիչները բակերից հեռացնում են մերկասառույցները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, աղ ու ավազ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count47051 դիտում article-date 15:38 30-01-2017
Այսօր վաղ առավոտվանից Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի և «Սանիթեք» ընկերության պատասխանատուները սկսել են լայնամասշտաբ աշխատանքներ Արաբկիր վարչական շրջանում՝ հիմնականում իրենց տեխնիկաներն ուղղելով բակային հատվածներին, որտեղ, կարելի է ասել, քանի օր է, ձյունը վերածվել է մերկասառույցի։ Թաղապետարանի ու «Սանիթեք»-ի աշխատակիցները մեծ դժվարությամբ ոչ միայն հեռացնում են մերկասառույցը, այլ հետո աղ ու ավազով կատարում են մշակման աշխատանքներ։ Կարելի է ասել, ամեն թաղում նրանց աշխատանքները տևում է 2 ժամից ավելի, քանի որ շատ բակերում ժամեր է տևում, մինչև հայտնաբերում են ավտոմեքենաների տերերին, որպեսզի նրանք բակերից հեռացնեն իրենց տրանսպորտային միջոցները, որ տեխնիկան կարողանա աշխատել։ Բնակիչները, տեսնելով «Սանիթեք»-ի և թաղապետարանի բարի գործը, իրենք նույնպես բահերով օգնում էին նրանց։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր