Պրեմիեր լիգա. «Էվերտոն»-ի հետ խաղում «Արսենալ»-ը փրկվեց պարտությունից. տեսանյութ
Լիվերպուլում կայացավ Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Էվերտոն» - «Արսենալ» հանդիպումը, որը ավարտվեց մարտական ոչ-ոքի` 2:2 հաշվով: Հատկանշական է, որ լոնդոնան ակումբը պարտությունից կարողացավ խուսափել խաղի վերջին վարկյաններին: 19-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Կոուլման, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում հակագրոհի արդյունքում Ստիվեն Նեյսմիթը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: «Արսենալ»-ը հաշիվը կարողացավ կրճատել 83-րդ րոպեին, իսկ 90-րդ րոպեին Ժիրուի ջանքերով փրկվեց պարտությունից:
[b]«Էվերտոն» - «Արսենալ»`2:2[/b]
Գոլեր` Կոուլման 19’, Նեյսմիթ 45’ – Ռեմսի 83’, Ժիրու 90’