ՌԴ Մագադան տանող ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով հղի կինը շտապօգնության մեքենայից դուրս է շպրտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Մագադան քաղաք տանող «Կոլիմա» ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում մերկասառույցի պատճառով շտապօգնության մեքենան կորցնելով կառավարումը՝ բախվել է հանդիպակաց գոտով ընթացող Nissan մակնիշի ավտոմեքենային:
Հարվածի հետևանքով շտապօգնության մեջ գտնվող հղի կինը դուրս է շպրտվել մեքենայի հետևի դռներից:
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեկ այլ բրիգադ և հոսպիտալացրել հղի կնոջն ու Nissan-ի՝ մարմնական վնասվածքներ ստացած վարորդին:
Ըստ բժիշկների՝ նրանց բոլորի կյանքին վտանգ չի սպառնում:
Ներկայացնում ենք տեսանյութը: