Արգելափակվել է ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Հունվարի 28-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Սոչի Պլազա» հյուրանոցի մոտակայքում, ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս.):