211652_close_icon
views-count2444 դիտում article-date 12:48 17-08-2016

Մեքսիկայի նախագահը ցանկություն է հայտնել հանդիպել Դոնալդ Թրամփի հետ

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել ՄԱՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է Reuters-ը։ «Այո, ես ուզում եմ հանդիպել նրա հետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մեքսիկայի նախագահը։ Թրամփի հետ հանդիպելու իր ցանկության մասին Նիետոն հայտնել էր ամիսներ անց իր արած հայտարարությունից հետո, երբ Ադոլֆ Հիտլերին ու Բենիտո Մուսսոլինիին համեմատել էր Դոնալդ Թրամփի հետ։ «Ես չեմ կարող նրա ասած շատ հարցերի հետ համաձայնվել, բաց հարգանքով եմ վերաբերվելու և փորձելու եմ փոխգործակցության ուղիներ փնտրել նրա հետո, ով կդառնա Միացյալ Նահանգների նախագահ»,-ասել է Մեքսիկայի նախագահը։

Նմանատիպ նյութեր