Դոնալդ Թրամփն անորոշ ժամանակով կասեցրել է սիրիացի փախստականների ընդունումը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է որոշ ժամանակով սիրիացի փախստականների ընդունումը երկիր, ինչպես նաև 120 օրով սառեցրել այլ երկրներից փախստականների ընդունման ծրագիրը, հաղորդում է BBC-ն։
Այդ մասին նշված է փախստականների էքստրեմալ ընտրության մասին որոշման մեջ, որը ԱՄՆ-ի նախագահի խոսքով, կոչ է անում թույլ չտալ ծայրահեղական մուսուլման ահաբեկիչների մուտքը երկիր։
«Փախստականի կարգավիճակում Սիրիայի քաղաքացիների մուտքը հակասում է Միացյալ Նահանգների շահերին, և ես սառեցնում եմ այն այնքան ժամանակ, մինչև որ որոշեմ, որ տեղի են ունեցել էական փոփոխություններ, որոնք թույլ կտան, մեր ազգի շահերից ելնելով, կրկին ընդունել նրանց»,-ասված է Թրամփի որոշման մեջ։
Որոշման մեջ նաև ասվում է, որ ԱՄՆ-ն 120 օրով դադարեցնում է այլ երկրներից փախստականների ընդունման ծրագիրը՝ պարզելու համար գործող կանոնների արդյունավետությունը, իսկ 2017 թ. ֆինանսական տարում երկիրը կընդունի 50.000-ից ոչ ավելի փախստականների, առաջնահերթությունը կտրվի նրանց, ովքեր հետապնդվում են իրենց կրոնական համոզմունքների համար։