211652_close_icon
views-count2661 դիտում article-date 21:30 27-01-2017

Հայաստանի արտգործնախարարը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Հունվարի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձան կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։ Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։ Երկուստեք բարձր գնահատելով Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը՝ զրուցակիցները կարևորեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵԱՀԿ միակ գրասենյակի աշխատանքը։

Նմանատիպ նյութեր