211652_close_icon

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին

views-count2582 դիտում article-date 11:34 24-11-2016
Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Երևանում անցյալ տարի կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի արդյունքներին։ Այս համատեքստում Միկաել Ժանը նշեց, որ ջերմությամբ է հիշում իր այցելությունը Հայաստան և համաժողովի կազմակերպչական բարձր մակարդակը։ Հայաստանի արտգործնախարարն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն անդրադարձան ՖՄԿ ամրապնդման և հեղինակության բարձրացման նպատակով ձեռնարկվող քայլերին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նախարարական համաժողովի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախատրաստման աշխատանքների շուրջ։

Նմանատիպ նյութեր