2271 դիտում
14:26 18-02-2017
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին. քննարկվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը
Մյունխենում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։
Զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձան կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։
Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանն առնչվող հարցերին։
Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրեց նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի ու համանախագահների հետ ունեցած հանդիպումը։ Երկուստեք կարևորվեց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը
Նմանատիպ նյութեր
1247 դիտում
19:40 02-10-2015
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին
3663 դիտում
19:16 08-04-2016
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
1277 դիտում
15:29 03-06-2016
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին
Այս բաժնից
568 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը