2421 դիտում
20:17 27-01-2017
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ամփոփել է տարին. ցուցանիշների զգալի աճ է արձանագրվել հատկապես կոռուպցիոն բնույթի քրեական գործերի մասով
ՀՀ հատուկ քննչական ծառայության 2017 թվականի հունվարի 27-ին անցկացված խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքների արդյունքները, առանձնացվել ծառայության կարևոր ձեռքբերումները և նախանշվել 2017թ.-ի հիմնական անելիքները: Նիստը նախագահել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:
Ներկայացնելով 2016թ.-ի ցուցանիշները՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ՝ հաշվետու ժամանակահատվածում քննված գործերի քանակը 7,8 տոկոսով աճել է. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում 2016թ.-ին քննվել է 705 քրեական գործ՝ 2015թ.-ին քննված 654 քրեական գործի փոխարեն:
Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված 757 քրեական գործից /այդ թվում կրկնակի/ ավարտվել է` 465-ը կամ 61,5 տոկոսը, որոնցից 114-ը՝ 182 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 351-ը` կարճվել: Փաստորեն՝ 2016 թ.-ի ընթացքում ավարտվել է 89 քրեական գործով կամ նախորդ տարվա համեմատ 12 տոկոսով ավելի, քան 2015թ.-ին, ինչն ակնհայտորեն վկայում է աշխատանքի արդյունավետության էական բարձրացման մասին:
Դատի տրված 182 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 36-ը, 7 անձի նկատմամբ կիրառվել է գրավ, իսկ մնացածի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց:
2016թ. ընթացքում ավարտված քրեական գործերով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 389.842.200 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 379.910.600 ՀՀ դրամ կամ վնասի 97,5 տոկոսը:
2016թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ խախտումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 104 քրեական գործ:
Անդրադառնալով 2017 թ.-ին իրականացվելիք ծրագրերին` ծառայության պետը կարևորել է միջազգային փորձի ներդրման նպատակով արտասահմանյան տարբեր երկրներում ՀՀ հատուկ քննչական ծառայության գործառույթներն իրականացնող կառույցների հետ համագործակցության ստեղծմանը միտված գործընթացի շարունակականությունը: Ըստ Վ. Շահինյանի` դեռևս նախորդ տարի սկիզբ առած այս աշխատանքը բավական արդյունավետ է եղել. «Տարեվերջին իմ հրավերով Հայաստանում էր Լիտվիայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պաշտոնական պատվիրակությունը՝ ծառայության տնօրենի գլխավորությամբ: Պատվիրակության անդամների հետ մեր եռօրյա քննարկումները հնարավորություն տվեցին ծանոթանալ հատկապես կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի` Լիտվիայի հատուկ քննչական ծառայության դրական փորձին:
2017 թվականին պետք է շարունակել հանցավորության դեմ պայքարի մեծ փորձ ունեցող մյուս պետությունների համապատասխան կառույցների հետ համագործակցության ուղիների որոնման աշխատանքները»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
526 դիտում
12:42 22-11-2024
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
1474 դիտում
11:51 22-11-2024
Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն