211652_close_icon
views-count5596 դիտում article-date 19:26 27-01-2017

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Հունվարի 27-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ ոստիկանության հոսպիտալի մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW» մակնիշի 09 SS 056 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Ն. Պ.): *** Հունվարի 27-ին, ժամը 11.02-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենա է դուրս եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Kadi» մակնիշի 34 PQ 188 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Կ.): *** Հունվարի 27-ին, ժամը 10.25-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Կոմիտասի փողոցում Աշտարակի ԲԿ-ի շտապօգնության «Ford transit» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford transit» մակնիշի 207UT21 պետհամարանիշի (վարորդ` Բ. Ս.) ավտոմեքենան (1 ուղևորով):

Նմանատիպ նյութեր