211652_close_icon
views-count38453 դիտում article-date 16:52 27-01-2017

Սյունիքի մարզում 63-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է ձորում, նրան օգնության հասած վարորդների մեքենաներին էլ Honda-ով բախվել է Քաջարանի հոգևոր քահանան. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում Ագարակ քաղաքի բնակիչ, 63-ամյա Երվանդ Ծատրյանը իր վարած Վազ 2107 մակնիշի 53 ՏԼ 817 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ պահին նշված վայրով անցնելիս են եղել Ford Transit մակնիշի 56 QD 666 համարանիշի և Վազ 2106 մակնիշի 30 ՏՍ 926 համարանիշի ավտոմեքենաների վարորդները, ովքեր կանգնել են և սկսել են օգնություն ցուցաբերել ձորում հայտնված Ե. Ծատրյանին։ Մինչ վարորդները կօգնեին ձորում հայտնվածին, Honda մակնիշի 34 QM 868 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նշված մեքենաներին, ինչի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են Քաջարանի հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Ժամանում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանում քննչական խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Honda ավտոմեքենայի վարորդը Քաջարանի հոգևոր հովիվ Տեր Շիրակն է, իսկ վիրավորների մեջ է նաև նրա աղջիկը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր