slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Շրջանառության մեջ դրվեց «Հայկական բանակի կազմավորման 25–ամյակը» թեմային նվիրված 2 նամականիշ
211652_close_icon

Շրջանառության մեջ դրվեց «Հայկական բանակի կազմավորման 25–ամյակը» թեմային նվիրված 2 նամականիշ

views-count3655 դիտում article-date 16:21 27-01-2017
ՀՀ պաշտպանության նախարարությունում հունվարի 27-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Հայկական բանակի կազմավորման 25–ամյակը» թեմային նվիրված 2 նամականիշ: Նամականիշների մարմանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Երկրորդ աստիճանի Մարտական խաչի ասպետ, շարքային զինծառայող Նարեկ Մալխասյանը: Նամականիշներից մեկի վրա պատկերված են ՀՀ զինված ուժերի զորքերի որոշ տեսակները և ՀՀ զինված ուժերի զինանշանը: Երկրորդ նամականիշի վրա պատկերված է հայ զինվորների շարքը՝ ծածանվող ՀՀ եռագույն դրոշի և ՀՀ զինված ուժերի զինանշանի համադրությամբ: Նամականիշների չափերն են 40,0 x 30,0 մմ։ Ձևավորման հեղինակը Վահագն Մկրտչյանն է։ Տպագրվել են Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը՝ 40000հ.x2 տպաքանակով։ [img]http://shamshyan.com/ups/images/0777298001485516181298791.jpg[/img]

Նմանատիպ նյութեր