211652_close_icon
views-count2100 դիտում article-date 22:09 21-12-2018

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի հեռագրական գործակալության՝ «Արմենպրես»-ի հիմնադրման 100-ամյակը» թեմային

«Արմենպրես» լրատվական գործակալությունում դեկտեմբերի 21-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի հեռագրական գործակալության՝ «Արմենպրես»-ի հիմնադրման 100-ամյակը» թեմային: Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հատկանշական համարեց գործակալության 100-ամյակի տոնումը շատ ավելի անկաշկանդ մամուլի ժամանակաշրջանում: Գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ընդգծելով «Արմենպրես»-ի նշանակությունը, նշեց, որ այն Հայաստանում գործող ամենահին լրատվամիջոցն է: «Արդեն 100 տարի շարունակ մեր բաժանորդներին, գործընկերներին և հանրությանը մատուցում ենք բազմաբնույթ, օպերատիվ և հավաստի տեղեկատվություն այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Խորհրդանշական է, որ նամականիշի վրա պատկերված է «Արմենպրես»-ի հիմնական հերոսը՝լրագրողը, ֆոտոթղթակիցը, միջազգային կապերի մասնագետը»,-նշեց Արամ Անանյանը: Նամականիշի վրա պատկերված է տպագրական մեքենայով աշխատող կնոջ գրաֆիկական ուրվագիծը: Այն ձևավորված է լույսի և ստվերի համադրությամբ՝ խորհրդանշելով լրատվական ոլորտի մասնագետների՝ կադրից դուրս կատարած շուրջօրյա աշխատանքը: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր