211652_close_icon
views-count3907 դիտում article-date 16:34 10-07-2017

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային

Այսօր՝ հուլիսի 10-ին, մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային: Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նամականիշի վրա պատկերված է Ամբերդի ամրոցը։ Պատկերի ներքևում՝ հայերեն և անգլերեն լեզուներով, միջնադարյան ոճով գրված է ամրոցի անվանումը։ Այն թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: Նամականիշն ունի 350 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի "Cartor” տպագրատանը: Նամականիշի չափսերն են` 50,0 x 25,7 մմ։ Տպաքանակը՝ 50 000 հատ։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական նախարարության լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր