Մեմֆիս Դեպայ. Մոուրինյոն մեծագույն մարզիչ է և հիանալի անձնավորություն
«Լիոնի» կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը արձագանքել է իր նախկին թիմի` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերին, որը հոլանդացուն համարել էր չափազանց հեռանկարային խաղացող:
«Մոուրինյոյի խոսքերը շատ հաճելի են: Մանչեսթերում ես միշտ աշխատել եմ հարկ եղած կերպով: Անձամբ իմ համար ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր, քանի որ խաղալու պակաս ունեի:
Մոուրինյոյի հետ հարաբերությունները այնքան էլ վատ չէին: Նա մեծագույն մարզիչ է և հիանալի անձնավորություն, սակայն այժմ տեսնենք, թե ինչպես կխաղամ «Լիոնում»:
Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ նա լավ խոսքեր է ասել իմ մասին», ասել է Դեպայը: