Մեսսին հիանալի անձնավորություն է. Ռիբերի
«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին գովասանքի խոսքեր է հղել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել, է որ «Ոսկ գնդակի» հանձնման արարողության ժամանակ շփվել է արգենտինացու հետ:
« Մենք Մեսսիի հետ բավականին երկար զրուցեցինք: Նա հիանալի մարդ է և ես գերագույն հաճույք ստացա նրա հետ շփվելով»,-ասել է Ռիբերին:
Հիշեցնենք, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Ռիբերին զիջեց Մեսսին և «Ռեալ»-ի կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուին: