211652_close_icon
views-count6494 դիտում article-date 21:51 25-01-2017

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Հունվարի 25-ին, ժամը 15.56-ին տեղեկություն է ստացվել, որ Շատին-Եղեգիս ավտոճանապարհին «Honda CR-V» մակնիշի 35 LD 496 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) արգելափակվել է Շատին գյուղի մոտակայքում գտնվող «Խոզանոցներ» կոչվող տարածքում: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի մաս: *** Հունվարի 25-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհի 25-րդ կմ-ին արգելափակվել է 8 ավտոմեքենա (13 ուղևոր): Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր