211652_close_icon
views-count4674 դիտում article-date 15:05 25-01-2017

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Հրազդանի և Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ծովագյուղից դեպի Սևանի թունել և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին սաստիկ բուք է և ցածր տեսանելիություն: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր