211652_close_icon
views-count95511 դիտում article-date 11:51 24-01-2017

Ողբերգական դեպք Արարատի մարզում. հայրը ննջարանում հայտնաբերել է 18-ամյա տղային՝ կախված

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի տներից մեկում երեխայի դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Ադամյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակի ջեռուցման խողովակից կախված վիճակում հայտնաբերել են 18-ամյա Ա. Թ.-ի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղան կախվել է վարագույրի կտորով, իսկ նրան հայտնաբերել է հայրը, ով էլ տեղեկացրել է իրավապահներին։ Նա սովորում էր տեղի դպրոցի 12-րդ դասարանում։ Փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: