211652_close_icon
views-count1406 դիտում article-date 22:15 23-01-2017

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Հունվարի 23-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. Դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Toureg» մակնիշի 09 SU 001 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Հ.): *** Հունվարի 23-ին, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշից դեպի հեռուստաաշտարակ տանող ավտոճանապարհին՝ «Պանորամա» հյուրանոցի մոտակայքում, Opel մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Opel Astra G մակնիշի 34 FF 765 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր