Օգնության են հասել փրկարարները
Հունվարի 21-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դուռը փակվել է, քաղաքացիները մնացել են ներսում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի ննջասենյակի դուռը: