211652_close_icon
views-count4910 դիտում article-date 10:51 21-01-2017

Բեգլարյանն արտերկրում է և չի մասնակցել ՀՀԿ ԳՄ նիստին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Բեգլարյանն այս օրերին գտնվում է արտերկրում և նախօրեին չի մասնակցել Հանրապետական կուսակցության ԳՄ նիստին: Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատել է նաև ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը: Մեր տեղեկություններով, Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի իշխանությունների հետ, նա դեռ չի կարողացել թե ընտրություններում, թե հետընտրական զարգացումներում պատշաճ ներկայացվածություն ապահովել իր համար: Հակառակը՝ Սերժ Սարգսյանն ակնկալում է, որ Բեգլարյանն իր հնարավորություններն ու ազդեցությունն օգտագործի ՀՀԿ-ի համար, որտեղից ԱԺ պետք է անցնեն բոլորովին նոր մարդիկ: Այդ պատճառով էլ Բեգլարյանը դժգոհ է իշխանություններից և ԳՄ նիստերին քիչ է մասնակցում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր